1.05.2025
ԱՄՆ-ն պատրաստում է Ռաքքայի արգելափակման գործողություն
prev Նախորդ նորություն

Զալբեր. Ռուսաստանն առավել ակտիվ է ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում

Հարավային Կովկասի հարցերով ԵՄ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերը, ով այցով գտնվում է Բաքվում, հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում դիվանագիտական ակտիվություն է նկատվում։ Այս մասին ԵՄ հանձնակատարն ասել է Trend ադրբեջանական գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ։

Նա նշել է, որ Ադրբեջանի ղեկավարության հետ քննարկել է ԼՂ հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակը և ցանկություն է հայտնվել այցելել հայ-ադրբեջանական զորքերի շփման գիծ։

«Այս իրավիճակում հատկապես ակտիվ է Ռուսաստանը, ու թեպետ առաջընթաց դեռ չկա, մենք տեսնում ենք, որ երկխոսությունը շարունակվում է»,-ասել է Զալբերը։
Ադրբեջանն ավելացնում է ներդրումները Վրաստանում
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը՝ blog.ostrovok.ru
30.04.2025
Հայաստանը դեսպանություն է բացում Օմանում ռազմավարական կապերն ամրապնդելու նպատակով