Ռուսական Գազպրոմի ղեկավար Ալեքսեյ Միլլերը վաղը Թուրքիայում բանակցություններ կանցկացնի Թուրքական հոսքի վերաբերյալ:Ինչպես հայտնում է ТАСС-ը, Գազպրոմի ղեկավարի տեղակալ Ալեքսանդր Մեդվեդևը նշել է, որ Միլլերի գլխավորած պատվիրակությունը Թուրքիա կժամանի վաղը: Այցի ընթացքում կքննարկվեն Թուրքական հոսքին վերաբերվող հարցեր, իսկ Միլլերը և նրան ուղեկցող պատվիրակությունը բանակցություններ կանցկացնեն BOTAŞ ընկերության հետ: Թուրքական հոսքին զուգահեռ քննարկվելու է նաև Թուրքիայի առաքվող ռուսական գազի համար զեղչեր սահմանելու հարցը: