28.11.2024
Ադրբեջանցի իրավապահները հերթական հատուկ գործողությունն են իրականացրել Նարդարանում
prev Նախորդ նորություն

ԵՄ-ն մտադիր է դեպի Եվրոպա կասպյան գազի մատակարարումները մեկնարկել 2019-2020 թթ-ին

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Աշխաբադում անցկացվել են քառակողմ բանակցություններ, որոնք առնչվում են Մերձկասպյան տարածաշրջանից դեպի Եվրոպա գազի մատակարարումներին։

Բանակցություններին մասնակցել են Ադրբեջանի, Թուրքմենստանի, Թուրքիայի նավթագազային գերատեսչությունների ղեկավարներն ու Եվրոպական հանձնաժողովի էներգետիկ հարցերով փոխնախագահ Մարոշ Շեֆչովիչը։

Վերջինս Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի հետ հանդիպման արդյունքներով հայտարարել է.

«Մենք կոնկրետ հստակեցրել ենք, որ Հարավային էներգետիկ միջանցքը մեզ համար կարևոր ու ռազմավարական նախագիծ է, քանի որ այն ունակ է դիվերսիֆիկացնել էներգետիկ աղբյուրներն ու էներգետիկ ուղղությունները։

Մենք ցանկանում ենք, որ 2019-2020 թվականներին մեկնարկեն Մերձկասպյան տարածաշրջանից գազի մատակարարումները դեպի Եվրոպա։ Քննարկվել են Կասպից ծովով, ինչպես նաև Իրանի տարածքով գազատար կառուցելու հնարավորությունը»։