28.11.2024
ԵՄ-ն մտադիր է դեպի Եվրոպա կասպյան գազի մատակարարումները մեկնարկել 2019-2020 թթ-ին
prev Նախորդ նորություն

Ադրբեջանի պետական նավթային ֆոնդը հոկտեմբերին 460 մլն դոլարի չափով կորուստ է ունեցել

Ադրբեջանի պետական նավթային ֆոնդը հոկտեմբերին 460 մլն դոլարի չափով կորուստ է ունեցել ֆոնդի ներդրումային պորտֆելում դոլարի փոխարժեքի տատանումների եւ ոսկու էժանացման հետեւանքով:

Report վերլուծական խմբի տվյալներով՝ ամենամեծ վնասը ֆոնդը կրել է դոլարի նկատմամբ եվրոյի դիրքերի թուլացման ֆոնին: Դրա պատճառով ֆոնդը կորցրել է 278 մլն դոլար: Վնասով աշխատող ակտիվների շարքում երկրորդ տեղում է բրիտանական ֆունտ ստերլինգը: Այդ արժույթի ակտիվները արժեզրկվել են 93 մլն դոլարով:

Երրորդ տեղում են ոսկու ակտիվները, որոնք ֆոնդին 40.5 մլն դոլարի վնաս են բերել: Ճապոնական իենի արժեզրկումը կազմել է 11.6 մլն դոլար, թուրքական լիրայինը՝ 12.1 մլն դոլար, կորեական վոնինը՝ 12.3 մլն դոլար, չինական յուանինը՝ 7.3 մլն դոլար, ռուբլունը՝ 3.3 մլն դոլար, ավստրալական դոլարինը՝ 1.4 մլն դոլար: