28.11.2024
Ադրբեջանի պետական նավթային ֆոնդը հոկտեմբերին 460 մլն դոլարի չափով կորուստ է ունեցել
prev Նախորդ նորություն

Թուրքիան Սիրիայի հետ սահմանին բետոնե պատի կառուցումը կավարտի 2017-ի ամռանը

Թուրքիան Սիրիայի հետ սահմանին բետոնե պատի կառուցումը կավարտի 2017-ի առաջին կիսամյակում, հայտնում է ՌԻԱ Նովոստին Թուրքիայի ՊՆ ղեկավար Ֆիքրի Իշիկի վրա հղումով:

Ըստ Իշիկի, արդեն ավարտվել է պատի 270 կմ կառուցումը և սկսվել է մնացած 520կմ-ից 200կմ կառուցումը: «Սահմանի 85 կմ գետերով է անցնում (Տիգրիս և Եփրատ), որտեղ այլ միջոցներ կկիրառվեն»,-ասել է թուրք նախարարը:

Ավելի վաղ հայտարարվել էր 239 կմ երկարությամբ մոդուլային պատի կառուցման ավարտի մասին: Ձեռնարկվել են նաև այլ միջոցներ` դիտակետեր են տեղադրվել, լրացուցիչ անձնակազմ, արագ արձագանքման ուժեր են տեղակայվել: