28.11.2024
Սիրիական ճգնաժամը չի կարգավորվի առանց Իրանի և Ռուսաստանի հետ երկխոսության․ Սարկոզի
prev Նախորդ նորություն

ՌԴ ԱԳՆ. Վրաստանը պատրաստ չէ վերականգնել հարաբերությունները Ռուսաստանի հետ

Վրաստանը նախկինի պես պատրաստ չէ վերականգնել հարաբերությունները Ռուսաստանի հետ, «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է ՌԴ փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը:

Անդրադառնալով Մոսկվայի եւ Թբիլիսիի միջեւ հարաբերությունների ներկայիս մակարդակի մասին՝ նա նշել է, որ միանշանակ գնահատական տալ հնարավոր չէ: «Մի կողմից վերջին 4 տարում հաջողվել է բավականին առողջացնել երկկողմ հարաբերությունները, հանել դրանք փակուղուց, որում դրանք հայտնվել էին նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի ռեժիմի մեղքով:

Ռուսաստանը վերադարձել է Վրաստանի առանցքային արտաքին տնտեսական գործընկերների ցուցակ, նորմալացել է տրանսպորտային հաղորդակցությունը, բուռն զարգանում են ավանդական հումանիտար շփումները, մշակութային փոխանակումը: Այսինքն՝ բավականին շոշափելի արդյունքներ են գրանցվել, որոնք համապատասխանում են երկու երկրների շահերին:

Բայց միաժամանակ վրացական կողմը նախկինի պես պատրաստ չէ վերականգնել դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի հետ, որոնք նա խզել է 2008-ի սեպտեմբերին: Պաշտոնական Թբիլիսին մեր երկրի նկատմամբ առճակատման հռետորաբանություն է վարում, ինչը, մեղմ ասած, կայունություն չի հաղորդում վերոնշյալ դրական միտումներին»,- ասել է Կարասինը եւ հավելել, որ ինքը մշտական կապ է պահպանում Վրաստանի վարչապետի՝ Ռուսաստանի հետ հարցերով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեի հետ: