28.11.2024
Ադրբեջանի կենտրոնական բանկի արժութային պահուստները կրճատվել են
prev Նախորդ նորություն

Փորձագետ. Վրաստանի նոր կառավարությունը տնտեսելու է

Միջազգային հարցերով փորձագետ, Վրաստանի ԱԳ նախկին նախարար Իրակլի Մենագարիշվիլին հայտարարել է, որ Վրաստանի նոր կառավարությունը, որը ձևավորվելու է խորհրդարանի կողմից հավանության արժանանալուց հետո, տնտեսելու է կազմակերպչական ու կառավարման ծախսերի վրա։

Նա նշել է, որ Վրացական երազանքի կողմից նախանշված կառավարության ուղենիշները պահպանվելու են, սակայն փոփոխություններ են կատարվելու կառուցվածքային առումով դեպի տնտեսում։ Ըստ նրա, խոսքը կարող է գնալ մի շարք նախարարությունների միավորման մասին ու այդ փոփոխությունները զգալի կլինեն, փոխանցում է Sputnik Грузия–ն։

Խորհրդարանի առաջին նիստը տեղի կունենա նոյեմբերի 19–ից ոչ ուշ։