28.11.2024
ՄԱԿ-ը մեղադրել է ընդդիմությանը Հալեպում տասնյակ խաղաղ բնակիչների սպանության մեջ
prev Նախորդ նորություն

Ադրբեջանի կենտրոնական բանկի արժութային պահուստները կրճատվել են

Ադրբեջանի կենտրոնական բանկի արժութային պահուստները 2016 թվականի հոկտեմբերի 31-ի դրությամբ կազմել են 4 միլիարդ 5,5 միլիոն դոլար, գրում է ԱՊԱ գործակալությունը:

Ինչպես գործակալությանը հայտնել են Կենտրոնական բանկից, 2016 թվականի հոկտեմբերին բանկի արժութային պահուստները սեպտեմբերի համեմատ կրճատվել են 127,2 միլիոն դոլարով կամ 3,08 տոկոսով, իսկ անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել են 41,4 տոկոսով կամ 2 միլիարդ 829,1 դոլարով: