Սկսել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի պաշտոնական այցն Ադրբեջան: Ինչպես հայտնում է APA-ն, այցի ընթացքում Թուքրիայի ԱԳ նախարարը կհադնիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ու ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ: Կողմերը կքննարկեն միջազգային և տարածաշրջանային հարցեր, այդ թվում երկկողմ հարաբերություններին առնչվող, ինչպես նաև ղարաբաղյան հակամարտությունը: