28.11.2024
Էրդողան. Հնարավոր է՝ Թուրքիան հանրաքվե անցկացնի ԵՄ-ին անդամակցելու հարցով
prev Նախորդ նորություն

Փորձագետներ. Մերձավոր Արևելքը շոկի մեջ է ԱՄՆ նախագահական ընտրությունների արդյունքներից

Մերձավոր Արևելքում ԱՄՆ–ի դաշնակիցների համար Դոնալդ Թրամփի ընտրությունը մեկ կարևոր մեսիջ ունի`պետք է ինքնուրույն լուծել սեփական խնդիրները, փոխանցում է The Wall Street Journal–ը։

Թուրք նախկին դիվանագետ, Edam անալիտիկի կենտրոնի ղեկավար Սինան Ուլգենը հայտարարել է, որ Թրամփի հաղթանակը չի նշանակում, որ ԱՄՆ–ը ներգրավված չի լինելու տարածաշրջանի հարցերում, սակայն այդ ներգրավվածությունն ավելի շատ ֆիլտրվելու է ԱՄՆ–ի ազգային շահերի լույսի ներքո։
Նրա խոսքով, ԱՄՆ դաշնակիցները`Թուրքիան, Սաուդյան Արաբիան, Եգիպտոսն ավելի շատ օգտագործելու են սեփական ներուժն առկա հարցերն ու հակամարտությունները կարգավորելու համար, իսկ դա կարող է հանգեցնել ապակայունացման։

Հեռանալով ԱՄՆ–ից՝ մերձավորարևելյան երկրները փնտրելու են զենքերի, հետախուզական տվյալների ու դիվանագիտական աջակցության այլընտրանքներ`դա բնական հնարավորություն է ՌԴ–ի համար։ Եգիպտոսը, Իսրայելը, Միացյալ Արաբական Էմիրություններմ ու Թուրքիան արդեն դուրս են եկել կոնտակտի Վլադիմիր Պուտինի հետ։

Մոսկվայի Քարնեգիի կենտրոնի փորձագետ Ալեքսեյ Մալաշենկոն հայտարարել է, որ Թրամփը դիտարկելու է Մերձավոր Արևելքը`ԱՄՆ–ի ներքին շահերի դիտանկյունից։ Նա չի զգուշանում Մերձավոր Արևելքից ու կարծում է, որ իսլամի, տարածաշրջանի խնդիրներով թող զբաղվեն ՌԴ–ն, Եվրոպան։ Իսկ ԱՄՆ–ը այդ հարցում չի շտապելու, փոխանցում է bfm.ru կայքը։

Կրոնի և քաղաքականության ինստիտուտի նախագահ Ալեքսանդր Մալաշենկոն «НГ»–ի հետ զրույցում հայտարարել է, որ իսլամական աշխարհն ու Մերձավոր Արևելքը շոկի մեջ էին ԱՄՆ–ում ընտրությունների արդյունքներից։ Նա նշել է, որ որոշ մերձավորարևելյան ուժեր հույս էին կապում Հիլարի Քլինթոնի հաղթանակւ հետ։Քլինթոնը նվերներ էր ստանում Սաուդյան Արաբիայից ու Քաթարից։

Ըստ նրա, նախագահ է դարձել Թրամփը, ով հայտարարություններ էր անում մահմեդականների ու Մերձավոր Արևելքի մասին`խոստանում էր փակել մահմեդականների մուտքը ԱՄՆ–ը։