28.11.2024
Փորձագետներ. Մերձավոր Արևելքը շոկի մեջ է ԱՄՆ նախագահական ընտրությունների արդյունքներից
prev Նախորդ նորություն

Փորձագետ. ՌԴ և ՀՀ միացյալ զորախումբը կարող է կանխել ապակայունացումը Ղարաբաղում

ՄԳԻՄՕ–ի Կովկասի խնդիրների ու տարածաշրջանային անվտանգության կենտրոնի աշխատակից Վադիմ Մուխանովը հայտարարել է, որ ՌԴ–ի ու ՀՀ–ի միջև միացյալ զորախմբի ստեղծման մասին համաձայնագրի կարող է կայունացնել իրավիճակը տարածաշրջանում ու «սառեցնել» որոշ տաք գլուխներ։

Նրա խոսքով, ՌԴ–ի ու ՀՀ–ի միացյալ զորախումբը կարող է կանխել ապակայունացումը Լեռնային Ղարաբաղում, փոխանցում է svpressa.ru կայքը։

Նա նշել է, որ ՀՀ–ն տարածաշրջանում ՌԴ–ի ռազմավարական գործընկերն է, որը ՀԱՊԿ–ի կարևոր երկրներից է, ԵԱՏՄ անդամ և կարևոր դեր է խաղում նաև ԱՊՀ–ում։ Ըստ Մուխանովի՝ երկկողմ հարաբերություններում միացյալ զորախմբի ստեղծման հարցը վաղուց էր կանգնած։ Փորձագետը հավելել է, որ ՌԴ–ն Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության երաշխավորն է։