28.11.2024
Փորձագետ. ՌԴ և ՀՀ միացյալ զորախումբը կարող է կանխել ապակայունացումը Ղարաբաղում
prev Նախորդ նորություն

Ադրբեջանը երկաթուղային գծով միացել է Իրանին

Ադրբեջանն ավարտել է 8,5 կիլոմետր երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը սահմանամերձ Աստարա կայարանից մինչև իրանական սահման, գրում է «Независимая Газета»-ն:

Օրերս դիզելային գնացքով մեծ պատվիրակությունը թեստավորել է երկաթուղային գծի նոր հատվածը, որը «Հյուսիս-հարավ» տրանսպորտային միջանցքի օղակներից մեկն է, որը պետք է Հյուսիսային Եվրոպան միացնի Հարավ-արևելյան Ասիայի հետ:

Սահմանին կայացել է երկու երկրների պատվիրակությունների հանդիպումը: Պատվիրակությունները գլխավորել են Ադրբեջանի և Իրանի երկաթուղային գծերի ղեկավարներ Ջավիդ Գուրբանովը և Մոհսեն Փուրսեիդ Աղաին:

Ինչպես լրագրողներին հայտնել է «Ադրբեջանական երկաթուղային գծեր»-ի մամուլի ծառայության ղեկավար Նադիր Ազմամեդովը, այժմ կողմերն ակտիվացնում են Իրանի և Ադրբեջանի սահմանին գետի վրայով երկաթուղային կամրջի կառուցման ավարտի աշխատանքները:

Ինչպես «Независимая Газета»-ին հայտնել է կառավարությունում աղբյուրը, կողմերը պայմանավորվել են առաջիկա շաբաթների ընթացքում ավարտել բոլոր աշխատանքները: