28.11.2024
Ադրբեջանը երկաթուղային գծով միացել է Իրանին
prev Նախորդ նորություն

ՌԴ ԱԳՆ. Վրաստանի եւ ՆԱՏՕ-ի զորավարժությունները սպառնում են տարածաշրջանի խաղաղությանը

Վրաստանի եւ ՆԱՏՕ-ի հերթական զորավարժությունները սպառնում են տարածաշրջանի խաղաղությանն ու կայունությանը:

«Ուշադրություն դարձրեցինք ՆԱՏՕ-Վրաստան հերթական ռազմական մանեւրումներին, որոնց ավելի քան 250 զինծառայող է մասնակցելու 13 երկրից: Ռուսաստանը նման ակտիվության մեջ լուրջ սպառնալիք է տեսնում՝ ուղղված տարածաշրջանի կայունությանն ու խաղաղությանը»,- հայտարարել են ՌԴ ԱԳՆ-ում:

«ՆԱՏՕ-ում չեն թաքցնում, որ Թբիլիսիի հետ այժմյան ռազմական համագործակցությունը դիտարկում են որպես Ռուսաստանին «զսպելու» քաղաքականության մաս: Դերը, որը Վրաստանն ուզում է ստանձնել այս համատեքստում, բարդացնում է ռուս-վրացական հարաբերությունների առողջացման դրական գործընթացը»,- նշել են նախարարությունում: