29.11.2024
Չավուշօղլուն Մարտին Շուլցին երկերեսանի է անվանել
prev Նախորդ նորություն

Դանիայի արտգործնախարար․ Վերականգնելով մահապատիժը՝ Թուրքիան կհատի կարմիր գիծը

Վերականգնելով մահապատժի կիրառումը՝ Թուրքիան ցույց կտա, որ չի կարող լինել ԵՄ անդամակցության թեկնածու։ Այս մասին դանիական Ritsaus Bureau գործակալությանը հայտնել է Դանիայի արտգործնախարար Քրիստիան Ենսենը Բրյուսելում ԵՄ Խորհրդի նիստից հետո, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Մահապատժի վերականգնումը կնշանակի հատել կարմիր գիծը։ Թուրքիան այլեւս չի կարողանա լինել ԵՄ անդամակցության թեկնածու»,- նշել է Ենսենը՝ հավելելով, որ իր քաղաքականության պատճառով Թուրքիան ավելի ու ավելի է հեռանում Եվրամիությունից։

«Գոյություն ունեն որոշակի ստանդարտներ ու չափորոշիչներ, որոնց պետք է համապատասխանեն թեկնածու պետությունները, ու դրանք չեն վերանայվելու»,- ասել է նա։ «Մենք վճառականորեն դատապարտում ենք այն, ինչ տեղի է ունենում Թուրքիայում»,- հավելել է նա: