23.06.2025
Անկարան ու Մինսկը սերտացնում են համագործակցությունը
prev Նախորդ նորություն

Չավուշօղլուն Մարտին Շուլցին երկերեսանի է անվանել

Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն մեղադրել է Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցին երկակի ստանդարտների և երկերեսանիության մեջ՝ մեկնաբանելով Անկարայի դեմ տնտեսական պատժամիջոցներ կիրառելու նրա սպառնալիքները։

Ավելի վաղ Շուլցը սպառնացել էր Թուրքիային տնտեսական պատժամիջոցներով՝ երկրում ընդդիմադիր քաղաքական գործիչների ու լրագրողների ձերբակալությունների ֆոնին։

«Շուլցի սպառնալից հայտարարությունները մեզ վրա ոչ մի ազդեցություն չեն ունենում։ Ավելի լավ է թող նա դադարեցնի Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության գործունեությունը և ահաբեկիչների դեմ հանդես գա ։ Մենք այդ հարցում տեսնում ենք ԵՄ ներկայացուցիչների, և մասնավորապես Շուլցի երկերեսանիություն և երկակի ստանդարտներ։ Նրանց երկերեսանիությունը, ովքեր փորձում են մեզ մարդու իրավունքների թեմայով դասեր տալ, Չինաստանին հայտնի են նույնքան լավ, որքան մեզ»,-հայտարարել է Չավուշօղլուն չինացի գործընկեր Վան Իի հետ Անկարայում համատեղ մամլո ասուլիսի ժամանակ։
Դանիայի արտգործնախարար․ Վերականգնելով մահապատիժը՝ Թուրքիան կհատի կարմիր գիծը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` Sputnik
23.06.2025
ՌԴ հատուկ ծառայությունները Սուքիասյանին կապում են ադամանդների մաքսանենգության հետ