29.11.2024
Ադրբեջանը մտադիր է Թուրքիայում ներդրումների ծավալը հասցնել մինչև 20 միլիարդ դոլարի
prev Նախորդ նորություն

Անկարան ու Մինսկը սերտացնում են համագործակցությունը

Թուրքիային ու Բելառուսին կարճ ժամանակահատվածում կհաջողվի ապրանքաշրջանառությունը հասցնել մեկ միլիարդ դոլարի։ Այդ մասին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպմանը հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիթ Էրդողանը, փոխանցում է БЕЛТА–ն։

Նա նշել է, որ թուրքական ներդրումները Բելառուսում զգալի թիվ են կազմում։ Ըստ Էրդողանի, իր հետ Մինսկ են ժամանել նաև մոտ 200 թուրք գործարարներ, որոնք կմասնակցեն թուրք–բելառուսական բիզնես–ֆորումին։

Բելառուսի ԱԳ նախարար Վլադիմիր Մաքեյը Anadolu–ի հետ զրույցում հայտարարել է, որ Բելառուսի ու Թուրքիայի երկկողմ համագործակցությունն ակտիվ զարգանում է։ Թուրքիայի հետ ապրանքաշրջանառությունն աճել է 13%–ով։

Նա նշել է, որ Թուրքիան մտնում է Բելառուսի տաս առևտրա–տնտեսական գործընկերների շարք։Նրա խոսքով, ապրանքաշրջանառությունը գերազանցում է կես միլարդ դոլարը։

Eurasian States in Transition կենտրոնի վերլուծավան Անդրեյ Ելիսեևը հայտարարել է, որ Թուրքիան հանդիսանում է Բելառուսի առանցքային առևտրային գործընկերը Մերձավոր Արևելքում։Դա տարածաշրջանի միակն երկիրն է, ում հետ ապրանքաշրջանառությունը կայուն աճում է սկսած 2010թ.–ից։
Թուրքական բիզնեսը ներդրումն է կատարում Բելառուսում շինարարության ու հեռահաղորդակցության մեջ, փոխանցում է charter97.org–ը։