29.11.2024
Ադրբեջանը գնացք է փորձարկել դեպի Իրանի սահման
prev Նախորդ նորություն

Ադրբեջանը մտադիր է Թուրքիայում ներդրումների ծավալը հասցնել մինչև 20 միլիարդ դոլարի

Ադրբեջանի էկոնոմիկայի նախարար Շահին Մուսթաֆաևն ընդունել է Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Էրքան Օզորալին և ընդգծել է, որ թուրք-ադրբեջանական հարաբերությունները գտնվում են ռազմավարական մակարդակի վրա։

Մուսթաֆաևի խոսքերով՝ երկու երկրները համատեղ նախագծեր են իրագործում էներգետիկ ու տրանսպորտային ոլորտներում. «Հաջորդ տարի շահագործման կհանձնվի «Բաքու-Թբիլիսի-Կարս» երկաթուղին։

Թուրքիան Ադրբեջանում ներդրել է մոտ 10.1 միլիարդ դոլար, որից 2.6 միլիարդ դոլարը բաժին է ընկել երկրի ոչ նավթային սեկտորին։ Ադրբեջանն էլ Թուրքիայի տնտեսությունում ներդրել է 7.9 միլիարդ դոլար։

Ադրբեջանը ծրագրում է ընդհանուր առմամբ մինչև 2020 թվականը Թուրքիայի տնտեսությունում ներդնել 20 միլիարդ դոլար»։