Վրաստանի խորհրդարանի նախագահ, Հանրապետական կուսակցության անդամ Դավիդ Ուսուպաշվիլին հանդես է գալիս երկրի տարածքում ամերիկյան ռազմաբազայի տեղակայման օգտին: Գործչի խոսքով՝ դա կենսական նշանակություն ունի երկրի համար: «Մինչ Վրաստանի անդամակցությունը ՆԱՏՕ-ին կդառնա իրողություն, Վրաստանը պետք է հոգ տանի իր տարածքում ամերիկյան կամ ՆԱՏՕ անդամ այլ պետություների ռազմաբազայի տեղակայման մասին: Դա կենսական նշանակություն ունի երկրի անվտանգության ու պաշտպանության համար»,- «Грузия-Онлайн» հաղորդմամբ հայտարարել է Ուսուպաշվիլին: