29.11.2024
Իրանն ու Ադրբեջանը ավելացրել են ապրանքաշրջանառության ծավալը
prev Նախորդ նորություն

ԵՄ-ն Ադրբեջանին կոչ է արել կատարել ՄԻԵԴ-ի առջեւ ստանձնած պարտավորությունները

Եվրամիությունն Ադրբեջանի կառավարությանը կոչ է արել ազատ արձակել ընդդիմադիր Իլգար Մամեդովին եւ կատարել Եվրախորհրդի անդամի պարտավորությունները:

ԵՄ-ի հայտարարության համաձայն՝ Ադրբեջանը «պարտավոր է կատարել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի շրջանակում ստանձնած պարտավորությունները եւ հետեւել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումներին»:

«Ադրբեջանի Գերագույն դատարանի՝ Իլգար Մամեդովի վերաքննիչ բողոքը բավարարելուց հրաժարվելը հակասում է ՄԻԵԴ-ի 2014 թվականի որոշմանը»,- ասված է հայտարարությունում:

Սա շինծու մեղադրանքներով դատապարտված Real շարժման առաջնորդ Իլգար Մամեդովի գործով ԵՄ-ի առաջին հայտարարությունը չէ: Նախօրեին Մամեդովին ազատ արձակելուց հրաժարվելու մասին ադրբեջանական իշխանությունների որոշումը կտրուկ քննադատել էր նաեւ Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Թորնբյորն Յագլանդը: