28.11.2024
Դեսպան. Աստարա–Աստարա երկաթգիծն` Ադրբեջանի ու Իրանի միջև ամենանշանակալից նախագիծն է
prev Նախորդ նորություն

Ռուսաստանը մտադիր չէ հրաժարվել Աբխազիայի ու Հարավային Օսիայի հանդեպ իր դիրքորոշումից. Կարասին

Sputnik լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը լրատվամիջոցի հետ զրույցում հայտարարել է, որ ռուս-վրացական հարաբերությունները զգալիորեն առաջ են գնացել 2012 թվականից, սակայն Ռուսաստանը մտադիր չէ հրաժարվել Աբխազիայի ու Հարավային Օսիայի հանդեպ իր դիրքորոշումից.

«Վրաստանը նախկինի նման պնդում է, որ մենք վերանայենք Աբխազիայի ու Հարավային Օսիայի ճանաչման հանդեպ մեր դիրքորոշումը։ Դա իրատեսական չէ այսօր և իրատեսական չի լինի երբևէ։ Դրանից կարելի է եզրակացություններ անել։ Մենք դա անվանում ենք տարածաշրջանի նոր իրողություններ»,- ասել է նա։

Կարասինը նկատել է, որ դիվանագիտական հարաբերությունները խզել է Վրաստանը, ինչի համար էլ պետք չէ պատրանքներ տածել Վրաստանի հետ վիզային ռեժիմի ազատականացման հետ։