28.11.2024
Ռուսաստանը մտադիր չէ հրաժարվել Աբխազիայի ու Հարավային Օսիայի հանդեպ իր դիրքորոշումից. Կարասին
prev Նախորդ նորություն

Ժիրինովսկի. Թրամփն ակտիվացնելու է ղարաբաղյան հակամարտության կարգավորումը

Լիբերալ–դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին հայտարարել է, որ ԱՄՆ–ի ակտիվացումը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի օրոք հնարավոր է, փոխանցում է «Москва-Баку»–ն։

Նա նշել է, որ շատ բարդ է հանգուցալուծել ղարաբաղյան հակամարտության տիպի խնդիրները։ Տասնամյակներ շարունակ հայ ու ադրբեջանցի ազգերի մոտ կուտակվել է փոխադարձ ատելությունը։ Ժիրինովսկին կարծիք է հայտնել, որ Թրամփը միջամտելու է Անդրկովկասի հարցերին, քանի որ ԱՄՆ–ն դեռևս չի կարողանում ձերբազատվել Մերձավոր Արևելքի խնդիրներից։

Ըստ նրա, Դոնալդ Թրամփն իր ներդրումը կունենա ղարաբաղյան հարցի կարգավորման գործում։

Ժիրինովսկին հավելել է, որ ՌԴ–ի, Ադրբեջանի, Թուրքիայի, Իրանի, Սիրիայի ու Իրաքի մասնակցությամբ «արևելյան միության» ստեղծումը կարող էր նպաստել ԱՄՆ–ի ու վերոնշյալ երկրների միջև երկխոսությանը։