28.11.2024
Ժիրինովսկի. Թրամփն ակտիվացնելու է ղարաբաղյան հակամարտության կարգավորումը
prev Նախորդ նորություն

«Антонов»-ի նախկին գլխավոր կոնստրուկտորը կօգնի Բաքվին ստեղծել ռազմա–տրանսպորտային ավիացիա

Ուկրաինական «Антонов» ավիահամալիրի գլխավոր կոնստրուկտոր Դմիտրի Կիվան Կիևից տեղափոխվել է Բաքու, որտեղ զբաղվելու է ադրբեջանական ավիացիոն արդյունաբերության զարգացմամբ։ Rambler News Service–ի հետ զրույցում Կիվան հաստատել է Ադրբեջան տեղափոխվելու մասին լուրը։

Կիվան զբաղվել է ռազմա–տրանսպորտային Ан-178, Ан-70 և այլ ինքնաթիռների արտադրությամբ։ «Антонов»-ը մինչ այդ ստացել էր տաս Ан-178 ինքնաթիռների պատվեր Ադրբեջանից, փոխանցում է УНН–ը։

«Антонов»–ի նախագահ Ալեքսանդր Կոցյուբան հայտարարել է, որ իրենք ունեն հստակ պատվերներ`տաս Ан-178–ը Ադրբեջան առաքելու շուրջ, բանակցություններն ընթացել են Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպման ժամանակ։