28.11.2024
«Антонов»-ի նախկին գլխավոր կոնստրուկտորը կօգնի Բաքվին ստեղծել ռազմա–տրանսպորտային ավիացիա
prev Նախորդ նորություն

Գեորգի Կվիրիկաշվիլին ներկայացրել է կառավարության ապագա կազմը

Վրաստանի վարչապետի թեկնածու Գեորգի Կվիրիկաշվիլին ներկայացրել է կառավարության ապագա կազմը, որին պետք է հավանություն տա նոր խորհրդարանը, հայտնում է «Սպուտնիկ Գրուզիան»։

Վրաստանի կառավարությունը Գեորգի Կվիրիկաշվիլիի գլխավորությամբ վայր էր դրել լիազորությունները նոյեմբերի 8-ին: Կվիրիկաշվիլին նոր կառավարությունը ձեւավորել է հետեւյալ կերպ.

Առաջին փոխվարչապետ, ֆինանսների նախարար - Դմիտրի Կումսիշվիլի,
Փոխվարչապետ, էներգետիկայի նախարար - Կախա Կալաձե
Էկոնոմիկայի եւ կայուն զարգացման նախարար - Գեորգի Գախարիա
Տարածաշրջանային զարգացման եւ ենթակառուցվածքների նախարար - Զուրաբ Ալավիձե

Եվրոպական ու եվրատլանտյան կառույցների ինտեգրացիայի նախարար - Վիկտոր Դոլիձե
ԱԳ նախարար - Միխայիլ Ջանելիձե
Աշխատանքի, առողջապահության եւ սոցիալական պաշտպանության նախարար - Դավիդ Սերգեենկո
Վրաստանի օկուպացված տարածքներից փախստականների, վերաբաշխման եւ հարկադիր տեղահանված անձանց նախարար - Սոզար Սուբարի

Կրթության եւ գիտության նախարար - Ալեքսանդր Ջեջելավա
Գյուղատնտեսության նախարար - Լեւան Դավիթաշվիլի
Մշակույթի եւ հուշարձանների պաշտպանության նախարար - Միխայիլ Գիորգաձե
Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար - Տարիել Խեչիկաշվիլի
Պաշտպանության նախարար - Լեւան Իզորիա

Արդարադատության նախարար - Թեա Ծուլուկիանի
ՆԳ նախարար - Գեորգի Մղեբրիշվիլի
Պատժամիջոցների իրականացման եւ պրոբացիայի նախարար - Կախա Կախիշվիլի
Շրջակա միջավայրի պաշտպանության եւ բնական ռեսուրսների նախարար - Գիգլա Ագուլաշվիլի
Հաշտեցման եւ քաղաքացիական իրավահավասարության հարցերի պետական նախարար - Քեթեւան Ցիխելաշվիլի։