28.11.2024
Գեորգի Կվիրիկաշվիլին ներկայացրել է կառավարության ապագա կազմը
prev Նախորդ նորություն

The Guardian. Էրդողանը կարող է երկրի նախագահ մնալ մինչեւ 2029 թվականը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարող է իշխանության գլուխ մնալ մինչեւ 2029 թվականը, ինչին կնպաստեն հնարավոր սահմանադրական փոփոխությունները: Այս մասին գրում է The Guardian-ը:

Էրդողանի ստեղծած Արդարություն եւ զարգացում կուսակցությունը մտադիր է Սահմանադրության փոփոխությունների հանրաքվե անցկացնելու մասին օրինագիծ ներկայացնել, որն Էրդողանին թույլ կտա նախագահի պաշտոնում մնալ մինչեւ 2029 թվականը:

Պաշտոնյաների խոսքով՝ հետագայում երկրում վարչապետի պաշտոնը կարող է վերացվել: Ներկայում Էրդողանն ու նրա կուսակցությունը մտադիր են Թուրքիան նախագահական երկրի վերածել: Ամենայն հավանականությամբ, վարչապետի փոխարեն Թուրքիայի նախագահը երկրորդ տեղակալը կունենա: