28.11.2024
The Guardian. Էրդողանը կարող է երկրի նախագահ մնալ մինչեւ 2029 թվականը
prev Նախորդ նորություն

Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին կմիացվի Թուրքմենստան-Աֆղանստան-Տաջիկստան երկաթուղուն

Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ նոյեմբերի 28-ին տեղի է ունենալու Թուրքմենստան-Աֆղանստան-Տաջիկստան երկաթուղու թուրքմենական հատվածի բացման արարողությունը:

Ընդգծվում է, որ շահագործման հանձնվելուց հետո այդ երկաթուղուն միանալու է Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին։ Թուրքմենստան-Աֆղանստան-Տաջիկստան երկաթուղու ընդհանուր երկարությունը կազմելու է ավելի քան 400 կիլոմետր։

Այդպիսով, նոր երկաթուղին Աֆղանստանը կկապի Թուրքմենստանի հետ, իսկ ծովով բեռները կարող են ուղարկվել Ադրբեջան ու Վրաստան։ ԲԹԿ-ի շահագործումից հետո երկաթուղային ցանց կստեղծվի Աֆղանստանի, Թուրքմենստանի, Ադրբեջանի, Թուրքիայի, Վրաստանի ու Եվրոպայի երկրների միջև։