28.11.2024
Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին կմիացվի Թուրքմենստան-Աֆղանստան-Տաջիկստան երկաթուղուն
prev Նախորդ նորություն

Նեթանյահուն Ադրբեջան կայցելի դեկտեմբերի 13–ին

Բենյամին Նեթանյահուն Ադրբեջան կայցելի դեկտեմբերի 13–ին։ Դիվանագիտական աղբյուրը հաստատել է այդ տեղեկատվությունը։ Այցը կտևի մեկ օր, ինչից հետո Նեթանյահուն կմեկնի Ղազախստան, փոխանցում է ԱՊԱ–ն։

Այցի ընթացքում նա կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Նախատեսվում են համագործակցության ու տնտեսական ոլորտում համաձայնագրերի կնքում։

Ադրբեջանն ու Իսրայելը ռազմավարական դաշինք են կազմում՝շեշտը դնելով էներգետիկ ու ռազմա-տեխնիկական ոլորտում համագործակցության վրա, փոխանցում է The Jewish Press-ը:

Երկրների միջև խորը հարաբերությունների ցուցանիշն է այն հանգամանքը, որը Իսրայելի քաղաքացիները կարողանում են վիզաներ ստանալ Ադրբեջանի օդանավակայաններում:

Վերջին տարիներին հրեական պետության ու Ադրբեջանի հարաբերությունները ընդլայնվել են ոչ միայն անվտանգության ոլորտներում, այլ նաև էներգետիկայի, գյուղատնտեսության, շինարարության, զբոսաշրջության և այլն: Վերջին տասը տարվա ընթացքում Իսրայելը դարձել է Ադրբեջանի 5-րդ առաջատար առևտրային գործընկերը:

Այսօր Իսրայելի կողմից օգտագործվող նավթի կեսը առաքվում է Ադրբեջանից, իսկ Բաքուն շարունակում է միլիարդավոր դոլարների պաշտպանական տեխնոլոգիաներ գնել Իսրայելից: