29.11.2024
Ադրբեջանը Պակիստանում մասնակցելու է IDEAS 2016 զենքերի ցուցահանդեսին
prev Նախորդ նորություն

Էրդողանը մտածում է Ռուսաստանի և Չինաստանի հետ մերձենալու հեռանկարների մասին․ Die Welt

Անկարան մտածում է Ռուսաստանի և Չինաստանի հետ մերձենալու հեռանկարների մասին, հաղորդում է Die Welt-ը։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսքով՝ երկիրը մտադիր չէ «ցանկացած գնով» հասնել ԵՄ-ի հետ անդամակցությանը։

«Փոխարենը Թուրքիան կարող է միանալ Շանհայի համագործակցության կազմակերպությանը՝ դառնալով վերջինիս անդամ Ռուսաստանի և Չինաստանի հետ»,-մեջբերում է գերմանական պարբերականը Էրդողանի խոսքերը։

Hurriyet թուրքական թերթի փոխանցմամբ՝ Էրդողանը Շանհայի համագործակցության կազմակերպությանն անդամակցելու հնարավորությունը քննարկել է Ռուսաստանի և Ղազախստանի նախագահների հետ։

«ԵՄ-ի և Թուրքիայի միջև բանակցությունները վաղուց փակուղի են մտել։ Մի քանի օր առաջ Էրդողանը պահանջեց Բրյուսելից մինչև տարեվերջ կողմնորոշվել բանակցությունները դադարեցնելու հարցում, հակառակ դեպքում նա խոստացավ հանրաքվե անցկացնել՝ իմանալու համար ինչ են մտածում երկրի քաղաքացիները ԵՄ-ին անդամակցելու վերաբերյալ»,-գրում է թերթը։