Միջազգային կոալիցիայի հարվածների հետևանքով մեծ կորուստներ կրած ահաբեկչական Իսլամական պետություն խմբավորումը նոր ահաբեկչություններ է պատրաստում Եվրոպայում: Այդ մասին հայտնել է թուրքական Միլլիյեթ թերթը՝ հղում անելով հատուկ ծառայություններում իր աղբյուրներին: ԻՊ-ը Եվրոպա մահապարտ-ահաբեկիչներին տեղափոխելու նոր ուղիներ է գտել: Խմբավորումը նախատեսում է իրենց ահաբեկիչներին տեղափոխել Ադրբեջանի, Վրաստանի ու Կիպրոսի տարածքով: Թերթը հայտնում է, որ ԻՊ-ը ահաբեկչությունների շարք է նախատեսում իրականացնել Թուրքիայում ու Ադրբեջանում, ինչի համար վարձում է Ադրբեջանից և Հյուսիսային Կովկասից ահաբեկիչների: Հունիսին Թուրքիայի ոստիկանական բաժանմունքներ գաղտնի ցուցումներ են ուղարկվել, որ ԻՊ-ը նախատեսում է մահապարտ-ահաբեկիչների հարձակումներ իրականացնել Թուրքիայում ու Ադրբեջանում: Ադրբեջանում ահաբեկիչների թիրախ են ոստիկանության աշխատակիցներն ու նրանց ընտանիքի անդամները: