28.11.2024
Եվրոպայի խորհուրդը Թուրքիային հիշեցրել է մահապատժի անհամատեղելիությունը
prev Նախորդ նորություն

Լավրովը «հիստերիկ է» որակել ԱՄՆ արձագանքը Սիրիայում ՌԴ գործողություններին

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը «հիստերիկ է» համարել ԱՄՆ և Մեծ Բրիտանիայի արձագանքը ՌԴ գործողություններին Սիրիայում: Այդ մասին նա հայտարարել է «Ես հստակ որոշում եմ կայացրել. Եվգենի Պրիմակով» ֆիլմում, որը ցուցադրվել է «Ռոսիա1» հեռուստաալիքով, հայտնում է Ինտերֆաքսը:

«Այժմ այն ֆոնին, ինչ կտարավում է Սիրիայում, մեր արևմտյան գործընկերներն, առաջին հերթին ամերիկացիները, բրիտանացիները ևս, իրենց հիստերիկ ելույթներում արդեն հասնում են հրապարակային վիրավորանքների` այնպիսի բառեր օգտագործելով, ինչպիսիք են «բարբարուսությունն» ու «ռազմական հանցագործությունը»,- ասել է նա:

Լավրովը հիշեցրել է ՆԱՏՕ-ի գործողությունների մասին Հարավսլավիայում 1999-ին` դրանք «ագրեսիա» անվանելով:

«Դա առաջին զինված հարձակումն էր Եվրոպայում ինքնիշխան պետության վրա 1945-ից հետո»,-ասել է նա: