28.11.2024
Լավրովը «հիստերիկ է» որակել ԱՄՆ արձագանքը Սիրիայում ՌԴ գործողություններին
prev Նախորդ նորություն

Փորձագետներ. ԱՄՆ–ն փորձում է Սիրիայում կրկնել աֆղանական սցենարը

Կանադացի փորձագետները հայտարարել են, որ ՌԴ–ը հարվածներ է հասցնում Սիրիայում ԻՊ–ի դիրքերին, իսկ ԱՄՆ–ը զինում է ահաբեկիչներին։Դա բացատրվում է նրանով, որ Սպիտակ տան նպատակը`օրինական կառավարության տապալումն է ու ՌԴ–ի թուլացումը։

Կանադական Global Research անկախ վերլուծական կենտրոնը զեկույց է հրապարակել, որտեղ նշվում է այն մասին, որ ՌԴ–ն կրում է ԻՊ–ի դեմ պայքարի հիմնական բեռը, փոխանցում է life.ru կայքը։

Ռազմական քաղաքագետ Ալեքսանդր Փերենջիևը հայտարարել է, որ Սպիտակ տան այդպիսի քաղաքականությունը Սիրիայում բացատրվում է կոմերցիոն շահերով։ ԻՊ–ը`ֆինանսա–արդյունաբերական խմբերի նախագիծն, որի գլխամասային գրասենյակը գտնվում է ԱՄՆ–ում։ ԻՊ–ը նպատակ ունի թուլացնել տարածաշրջանի երկրներին, ինչպես նաև ՌԴ–ի ու Իրանին։ Նա նշել է, որ ձևացնելով պայքար ԻՊ–ի դեմ ԱՄՆ–ը գումար է վաստակում։ ԱՄՆ–ը անհրաժեշտ է ԻՊ–ի դեմ պայքարի գործընթաց, իսկ ՌԴ–ին`արդյունք։

ՌԴ Դաշնային Խորհրդի միջազգային հարցերով հանձնաժողովի ղեկավարի առաջին տեղակալ Վլադիմիր Ջաբարովը հայտարարել է, որ ԱՄՆ–ը Սիրիայում փորձում է կրկնել աֆղանական սցենարը, սակայն դա միայն ուժեղացնում է Վաշինգտոնի հակառակորդներին։

Ըստ նրա, Աֆղանստանում պատերազմի ժամանակ ԱՄՆ–ը զինում էր մոջահեդներին,որպեսզի վնասի ռուսական ուժերին, սակայն հետագայում այդ զենքը նրանք սկսել են օգտագործել հենց ամերիկացիների դեմ, քանի որ գոյություն չունեն լավ ահաբեկիչներ։ Սակայն ԱՄՆ–ի այդ քաղաքականությունը չի վնասի Մոսկվային, քանի որ ՌԴ ցամաքային գործողություն չի իրականացնում, այլ միայն օդային։