28.11.2024
Փորձագետներ. ԱՄՆ–ն փորձում է Սիրիայում կրկնել աֆղանական սցենարը
prev Նախորդ նորություն

Վրաստանում 50 ընտրատարածքներից 48-ում հաղթել են «Վրացական երազանքի» թեկնածուները

Նախնական տվյալներով՝ Վրաստանում խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլում 50 մեծամասնական ընտրատարածքներից 48-ում հաղթել են «Վրացական երազանք - Ժողովրդավարական Վրաստան»-ի թեկնածուները: Այս մասին հաղորդում է «Գրուզիա On-line»-ը:

Բացառություն են կազմում Խաշուրիի թիվ 43 ընտրատարածքը, որտեղ առաջատարը «Թոփաձե - Արդյունաբերողների» թեկնածու Սիմոն Նոզաձեն է, ինչպես նաեւ Թբիլիսիի Մթածմինդայի թիվ 1 ընտրատարածքը, որտեղ, նախնական տվյալներով, մյուսներից առաջ է անցել անկախ թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլին:

Վրաստանի խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլ է անցկացվել 50 միամանդատ ընտրատարածքներում, որոնցից 18-ը՝ Թբիլիսիում, 32-ը՝ շրջաններում: Երկրորդ փուլ է նշանակվել այն ընտրատարածքներում, որտեղ թեկնածուներն առաջին փուլում չեն կարողացել հաղթահարել Ընտրական օրենսգրքով սահմանված 50%-ի շեմը: Երկրորդ փուլում հաղթող է ճանաչվում այն թեկնածուն, որը ստանում է ձայների մեծամասնությունը: