25.11.2024
Պոպով. ԼՂ խնդիրը կարգավորման միասնական փաթեթ է ենթադրում
prev Նախորդ նորություն

Պուտինն ու Էրդողանը քննարկել են Մոսուլի ազատագարման գործողությունը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել, որի ժամանակ քննարկել են երկկողմ հարաբերություններին և տարածաշրջանային խնդիրներին առնչվող հարցեր, հայտնում է, «Անադոլու» գործակալությունը:

Նախագահական աղբյուրներից ստացված տեղեկության համաձայն` երկու առաջնորդները խոսել են Սիրիայում և Իրաքում վերջին զարգացումների մասին, մտքեր փոխանակել ահաբեկչության դեմ պայքարի խնդրի շուրջ: Նշվում է, որ Ռուսաստանի նախագահը շնորհավորել է Թուրքիային «Սիրիայում «Իսլամական պետության» դեմ հաջող պայքար տանելու առիթով»: Նախագահները նաեւ քննարկել են ԻՊ-ից Իրաքի Մոսուլ քաղաքի ազատագարման գործողությունը:

Պուտինն ու Էրդողանը քննարկել են նաև Հալեպում բախումները դադարեցնելու և քաղաքին մարդասիրական օգնություն հասցնելու հարցը: Նախագահներն ընդգծել են երկու երկրների միջև բոլոր բնագավառներում, մասնավորապես՝ առևտրատնտեսական և էներգետիկ ոլորտներում համագործակցության ընդլայնման վճռականությունը: