25.11.2024
Ռազմական փորձագետներ. Հալեպը՝ սիրիական Ստալինգրադն է
prev Նախորդ նորություն

Պոպով. ԼՂ խնդիրը կարգավորման միասնական փաթեթ է ենթադրում

«Մենք բազմիցս ենք խոսել Լեռնային Ղարաբաղի հարակից տարածքների հարցի մասին: Այդ խնդիրը պետք է համապարփակ դիտարկել կարգավորման մյուս տարրերի հետ միասին` ներառյալ Ղարաբաղի կարգավիճակի հարցը, փախստականների վերադարձը, ԼՂ-ն Հայաստանի հետ կապող միջանցքի պահպանումը, խաղաղապահ գործողությունը: Այս մասին հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահ Իգոր Պոպովը:

«Կարգավորման գործընթացը միասնական փաթեթ է և դրանից այս կամ այն կողմի նախընտրած առանձին կետերն առանձնացնելու բոլոր փորձերն անարդյունավետ են»,-նշել է՝ մեկնաբանելով մի շարք ԶԼՄ-ների հրապարակումներն այն մասին, թե պայմանավորվածություն կա ԼՂ 5 շրջան Ադրբեջանին հանձնելու վերաբերյալ:

Հիշեցնենք, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները Ադրբեջան և Հայաստան կայցելեն հոկտեմբերի երրորդ տասնօրյակում: Այցի ընթացքում նրանք կլինեն Հայաստանում, Ադրբեջանում, Լեռնային Ղարաբաղում: Քննարկվելու է Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի հանդիպումներում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը, ինչպես նաև իրավիճակը հակամարտության գոտում: