25.11.2024
Զաքիր Հասանովը Չեխիայում հետաքրքրվել է տեղի ռազմական արտադրանքով
prev Նախորդ նորություն

Ռազմական փորձագետներ. Հալեպը՝ սիրիական Ստալինգրադն է

Հալեպում գործում է ՆԱՏՕ-ի խորդականների միասնական ապարատ, որոնք էլ կազմակերպում ու ղեկավարում են գործողությունները: Հալեպը դա հոգեբանական սահման է և պատահական չէ, որ արևմտյան երկրները խաղադրույք են կատարել հենց այդ քաղաքի վրա: Դրանից բացի կան նաև Իդլիբն ու Ռաքքան, սակայն Հալեպի գրավմամբ դիմադրությունը կկոտրվի: Այդ մասին «Звезда»-ին հայտարարել է Մերձավոր Արևելքի ու Կենտրոնական Ասիայի ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն Սեմյոն Բաղդասարովը:

Հալեպում գտնվող ծայրահեղական խմբավորումների հրամանատարները հրաժարվել են լքել քաղաքը:

Ռազմավարությունների ուսումնասիրության կենտրոնի ռազմական փորձագետ Մաքսիմ Շեպովալենկոն հայտարարել է, որ Հալեպը մեծ տարածք է զբաղեցնում և եթե փոքր շանս կա այն ազատագրել առանց մարտերի՝ պետք է այդ շանսն օգտագործել:

Իր հերթին, ռազմական փորձագետ Միխայիլ Խոդորյոնոկը հայտարարել է, որ Հալեպը դա յուրատեսակ Ստալինգրադն է: Ըստ նրա, Հալեպի գրավումը որոշիչ իրադարձություն է քաղաքացիական պատերազմում: