29.11.2024
Փորձագետ. Իրավիճակը Հալեպում կարող է նպաստել Մոսկվայի ու Վաշինգտոնի երկխոսության վերսկսմանը
prev Նախորդ նորություն

Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա էներգետիկ կամրջով Բաքուն 700 մլն մգվտ էլէներգիա կարտահանի

Բաքուն Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա էներգետիկ կամրջով կկարողանա 700 միլիոն մեգավատ էլեկտրաէներգիա արտահանել:Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի էներգետիկայի նախարար Նատիգ Ալիևը:

Նա նշել է, որ այս պահին շարունակվում են աշխատանքները Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա էներգետիկ կամրջի շինարարության ուղղությամբ, որը թույլ կտա երեք երկրների էներգետիկ համակարգերը միավորել Եվրոպայի էներգետիկ շուկայի հետ, փոխանցում է "Respublika" թերթը:

Նախարարը նշել է, որ աշխատանքներ են շարունակվում նաև ՌԴ-Ադրբեջան-Իրան էներգետիկ կամրջի կյանքի կոչման ուղղությամբ: