29.11.2024
Թուրքիայի օդուժը ռմբակոծել է քրդական ինքնապաշտպանական ուժերի դիրքերը Հալեպում
prev Նախորդ նորություն

Փորձագետ. Իրավիճակը Հալեպում կարող է նպաստել Մոսկվայի ու Վաշինգտոնի երկխոսության վերսկսմանը

Սիրիական Հալեպում մեկնարկել է հումանիտար դադարը, ինչը պետք է նպաստի քաղաքից վիրավորների, խաղաղ բնակչության, ինչպես նաև ռազմական միավորումների դուրս բերմանը:

Ռազմական փորձագետ Ալեքսեյ Արբատովը հայտարարել է, որ ռուսական նախաձեռնությունը Հալեպում կարող է նպաստել Սիրիայի հարցով Մոսկվայի ու Վաշինգտոնի երկխոսության վերսկսմանը:

Նա նշել է, որ եթե գրոհայինները սկսեն դուրս գալ Հալեպից դա կօգնի նաև խաղաղ գործընթացին, ռուս-ամերիկյան բանակցությունների Սիրիայի հարցով, փոխանցում է "Интерфакс"-ը:

Ըստ նրա, Հալեպի արևելյան հատվածից գրոհայիններ դուրս բերումը թույլ կտա խուսափել ավելորդ զոհերից ու մարտերից, ինչպես նաև կօգնի Բաշար Ասադի ուժերին վերահսկողություն հաստատել այդ արդյունաբերական կարևոր, չնայած արդեն կազմաքանդված քաղաքի նկատմամբ: