29.11.2024
«The Guardian». Այլախոհներն Արեւմուտքին զգուշացնում են Ադրբեջանի «ցուցադրական ճակատամասի» մասին
prev Նախորդ նորություն

Թուրք նախարար. Գյուլենը փախուստի հնարավոր ճանապարհներ է փնտրում

Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը հայտարարել է իսամական քարոզիչ Ֆեթհուլլահ Գյուլենի կողմից ԱՄՆ-ից երրորդ երկիր փախչելու հնարավորության մասին:

«Մենք ունենք այդ հարցի վերաբերյալ հետախուզական տվյալները: Հաշվի առնելով ԱՄՆ-ից արտահանձնվելու հավանականությունը՝ Գյուլենը փնտրում է փախուստի հնարավոր ճանապարհներ:

Առկա հետախուզական տվյալներով՝ FETÖ-ի (Գյուլենի կազմակերպության) անդամները փնտրում են հարմար երկիր ու տեղ՝ կազմակերպության ղեկավարի փախուստի համար»,- ասել է նա: