6.05.2025
Իսրայելը 20 միլիոն դոլար է վճարել Թուրքիային՝ «Մավի Մարմարայի» միջադեպի համար
prev Նախորդ նորություն

«The Guardian». Այլախոհներն Արեւմուտքին զգուշացնում են Ադրբեջանի «ցուցադրական ճակատամասի» մասին

Ադրբեջանի նավթային հարստությունն այդ երկրի մայրաքաղաք Բաքուն վերածել է շողշողուն ցուցափեղկի, սակայն նավթի գների անկմանը զուգահեռ քաղաքի «ճակատամասը» սկսել է քայքայվել: Բրիտանական «The Guardian»-ում հրապարակված հոդվածում գրել է Ջոշուա Կուչերան:

Նավթի գների անկման ֆոնին երկրում հանրաքվե անցկացվեց, որը ենթադրում է նախագահի կառավարման ժամկետը 5-ից հասցնել 7 տարվա: «Հանրաքվեն տնտեսական ճգնաժամին ագրեսիվ քաղաքական պատասխանների շարքում վերջինն էր, որը սպառնում է քանդել կառավարությունը, որը վաղուց արդեն իր իշխանությունը կառուցում է բնակչությանը ոչ թե քաղաքացիական իրավունքներով, այլ նյութական շահով ապահովելու ունակության վրա»,- գրել է Կուչերան:

Ըստ նրա՝ մինչ քվեարկությունը կառավարությունն ուժեղացրեց անկախ լրագրողների եւ այլախոհների նկատմամբ ճնշումները: Այս տարի ռեժիմը որոշ քայլեր ձեռնարկեց եւ ազատ արձակեց քաղբանտարկյալներին, սակայն շատերն են միակարծիք, որ այս փոփոխությունները կոսմետիկ բնույթ են կրում, տակտիկական մանեւրումներ են՝ Արեւմուտքից զիջումներ կորզելու համար:

Լրագրող Հադիջա Իսմայիլովայի կարծիքով՝ կառավարությունը դրամական միջոցների կարիք ունի, եւ արեւմտյան կազմակերպությունները, հնարավոր է, կարող են որոշակի պայմաններով օգնել այդ հարցում: «Այդ պատճառով էլ կառավարությունը ձգտում է ավելի մեծ տեղ տալ ոչ կառավարական կազմակերպություններին, բայց այդ ամենը ձեւական է: Նրանք ազատ են արձակում մարդկանց, բայց ՀԿ-ներին թույլ չեն տալիս աշխատել»,- ասում է Իսմայիլովան:

Նրա տեսակետները կիսում է նաեւ ազգությամբ թալիշ Հիլալ Մամեդովը: Նա ձերբակալվել է շինծու մեղադրանքներով՝ YouTube-ում տեսանյութ տեղադրելու համար: Չնայած Մամեդովն ազատ է արձակվել, սակայն մտավախություն ունի, որ իրեն կօգտագործեն Արեւմուտքի հետ հարաբերություններում: «Վախենամ, որ... Եվրոպան ավելի շատ խոսում, քան գործում է մարդու իրավունքների պաշտպանության հարցում: Քաղբանտարկյալներն այդ խաղի մի մասն են, մենք պարզապես գործիք ենք այդ ուժերի ձեռքում»,- ասում է նա:

Ըստ Կուչերայի՝ առավել ցուցադրական է մարտին Իլհամ Ալիեւի Վաշինգտոն կատարած այցը, ինչից հետո նա ազատ արձակեց քաղբանտարկյալներին: Բարաք Օբամայի հետ լուսանկարներով եւ Բայդենի հետ հանդիպմամբ նա երկրի բնակչությանը ցույց տվեց, որ միջազգային բեմի խաղացող է: Սակայն փորձագետները ենթադրում են, որ արեւմտյան գործիչները վաղուց Ադրբեջանին դիտարկում են աշխարհաքաղաքական հարթության վրա, մասնավորապես՝ որպես Ռուսաստանի եւ Իրանի միջեւ արեւմտամետ ֆորպոստ: Որոշ փորձագետների խոսքով՝ կարճաժամկետ հեռանկարում Արեւմուտքի համար կարեւոր չէ, որպեսզի Ադրբեջանը ժողովրդավարական պետություն լինի:
Թուրք նախարար. Գյուլենը փախուստի հնարավոր ճանապարհներ է փնտրում
Հաջորդ նորություն next
 Ալիևն ընդունել է Բելառուսի վարչապետ Տուրչինին
06.05.2025
Ալիևն ընդունել է Բելառուսի վարչապետ Տուրչինին