25.11.2024
Ադրբեջանը զորավարժություններ է անցկացնում
prev Նախորդ նորություն

Իվանիշվիլին սպասում է Վրացական երազանքի վստահ հաղթանակի

Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին ակնկալում է Վրացական երազանքի վստահ հաղթանակ խորհրդարանական ընտրություններում: Նա նշել է, որ Վրացական երազանքը կստանա առնվազն 48%՝ կուսակցական ցուցակով և 60 մեծամասնական մանդատ: Այս մասին փոխանցում է civil.ge կայքը:

Իվանիշվիլիի կարծիքով, Ազգային շարժումն ոչ մի տեղ չի կարողանալու հաղթել մեծամասնական ընտրություններում, այդ թվում Զուգդիդիում չի կարողանա հաղթել տիկին Սանդրա Ռուլովսը: Իվանիշվիլին հավելել է, որ խորհրդարանը լինելու է բազմակուսակցական՝հինգ-վեց կուսակցություններ կանցնեն:

Փորձագետ Ռամազ Սակվարելիձեն նշել է, որ ընտրությունների վերջին օրերը շատ լարված են լինելու ու ամենամեծ լարվածությունը կապված է լինելու հեղափոխական սցենարի հետ:

Ըստ նրա, լարվածությունը կապված է նրա հետ, որ ընտրությունների արդյունքները կարող են կեղծվել ու լարված Ազգային շարժման ու Վրացական երազանքի հակամարտությունով:

Նա նշել է, որ Ազգային շարժումն արդեն պատրաստվում է դուրս գալ փողոցներ ու ապակայունացնել իրավիճակը: Փորձագետը չի բացառել, որ չորս օրերի ընթացքում կարող են նոր սյուրպրիզներ առաջանալ, փոխանցում է sputnik-georgia.ru կայքը: