22.04.2025
Փորձագետ. Սիրիայում հնարավոր է ԱՄՆ-ՌԴ ռազմական հակամարտություն
prev Նախորդ նորություն

Ադրբեջանը զորավարժություններ է անցկացնում

Նախիջևանի Ինքնավար Հանրապետության տարածքում մեկնարկել են հրամանատարաշտաբային զորավարժություններ՝ Ադրբեջանի զինված ուժերի Առանձին համազորային բանակի ենթակայության տակ գտնվող զորամասերի մասնակցությամբ:

Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հայտնում է, որ զինվորական ստորաբաժանումներն ու միավորումները կիրականացնեն հիմնական գործողությունների միջոցով Նախիջևանի տարածքի պաշտպանությանն ուղղված խնդիրներ, ինչպես նաև ագրեսիայի և թշնամու սպառնալիքների դեմ կանխարգելիչ միջոցառումների մշակում:

Հրամանատարաշտաբային զորավարժություններ ընթանում են հրթիռահրետանային համակարգերի, ավիացիոն միջոցների և այլ զինատեսակների ու մարտական տեխնիկայի գործածմամբ: Ադրբեջանի պաշտպանության նախարությունից չեն հայտնում, թե զորավարժությունները որքան են տևելու:
Իվանիշվիլին սպասում է Վրացական երազանքի վստահ հաղթանակի
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան