25.11.2024
Վրաստանում շատերը կարիքի մեջ են, բայց իշխանությունները մեղք չունեն. Իվանիշվիլի
prev Նախորդ նորություն

Փորձագետ. Ադրբեջանում հանրաքվեն կուժեղացնի Ալիևի ռեժիմը՝ նավթի գների անկման պայմաններում

Ադրբեջանում տեղի է ունենում սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն, որի շրջանակներում նախատեսվում է ավելացնել նախագահի լիազորությունների ժամկետը հինգից-յոթ տարվա ու ներդնել փոխնախագահների ինստիտուտ: Անկախ հարցումները ցույց են տալիս հանրաքվեին 92%-ոց աջակցություն, փոխանցում է bfm.ru կայքը:

ՄԳԻՄՕ-ի Միջազգային հետազոտությունների ինստիտուտի վերլուծական կենտրոնի տնօրեն Անդրեյ Կազանցևը կարծում է, որ հետխորհրդային տարածաշրջանում ավտորիտարիզմը կապված չէ սահմանադրական նորմերի հետ, այլ ավելի շատ ոչ ֆորմալ նորմերի, որոնք գործում են տարբեր հասարակություններում:

Նա նշել է, որ Ադրբեջանում իշխանությունները վաղուց ցուցադրում են էլեկտորալ գործընթացների արդյունավետ կառավարում: Ըստ նրա, սահմանադրական փոփոխությունները հանգեցնելու են նախագահական ռեժիմի ուժեղացմանը՝ նավթի գների անկման պայմաններում:

Փորձագետը նշել է, որ նախագահական ռեժիմի ուժեղացումը կպահպանի քաղաքական կայունությունը, սակայն դա չի հանգեցնելու տնտեսական համակարգի արդյունավետության բարձրացմանը: