25.11.2024
Թուրք նախարար. Հեղաշրջման նպատակը Թուրքիայի մասնատումն էր Հայաստանի և Քրդստանի միջև
prev Նախորդ նորություն

Վլադիմիր Եվսեև. Համատեղ ՀՕՊ-ի առկայությունն ապրիորի լավ է Հայաստանի համար

ՌԴ կառավարությունը հավանության է արժանացրել Կովկասյան տարածաշրջանում միացյալ ՀՕՊ համակարգի ստեղծման համաձայնագիրը: ԱՊՀ երկրների ինստիտուտի եվրասիական ինտեգրացիայի ու Շանհայի կազմակերպության զարգացման բաժնի ղեկավար Վլադիմիր Եվսեևը հայտարարել է, որ այս պահին դժվար է ասել, թե սպառնալիքի դեպքում ով է որոշում կայացնելու խոցման մասին, փոխանցում է rueconomics.ru կայքը:

Նրա խոսքով, մինչ այդ եղել են դեպքեր, երբ թուրքական ռազմական ինքնաթիռները հատել են ՀՀ-ի սահմանը: Թե ինչպես է այսօր արձագանքելու Երևանը, ով է որոշում կայացնելու սաստել սահմանախախտներից՝ այդ հարցը բաց է մնում: Ըստ նրա, ՀՀ-ը չի կարող ամբողջությամբ այդ ֆունկցիան փոխանցել ՌԴ-ին, քանի որ սխալ գործողությունների պարագայում ամբողջ պատասխանատվությունն ընկնելու է Երևանի վրա:

Նրա խոսքով, ՀՀ-ը գրեթե չունի մարտական ավիացիա, այլ միայն մի քանի ուսումնա-մարտական ինքնաթիռնետ՝ի տարբերություն Ադրբեջանի, ով ունի սեփական ավիացիան:Համատեղ ՀՕՊ-ի առկայությունն ապրիորի լավ է ՀՀ համար, քանի որ ՀՕՊ ազդեցությունը տարածվում է երկրի սահմաններից դուրս: Ինֆորմացիոն համակարգերով նա կկարողանա հետևել իրավիճակին Լեռնային Ղարաբաղի գոտում:

Եվսեևը նշել է, որ ՀՕՊ-ի գործունեության դեպքում անհրաժեշտություն կծագի ավելացնել ռուսական ռազմական ներկայությունը: Վրաստանը կարող թույլ չտալ լրացուցիչ ավիացիայի թռիչքը, սակայն ռուսական ինքնաթիռները կարող են անցնել իրանական տարածքով:

Նա նշել է, որ ՀՕՊ համակարգի առկայությունը լրացուցիչ անվտանգության համակարգ է ստեղծում ոչ միայ Ադրբեջանի, այլ նաև Թուրքիայի դեմ: