8.06.2025
Վլադիմիր Եվսեև. Համատեղ ՀՕՊ-ի առկայությունն ապրիորի լավ է Հայաստանի համար
prev Նախորդ նորություն

Ջամալով. Ադրբեջանն արտադրում է ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխանող զենքեր

Ադրբեջանը շարունակում է փորձարարական աշխատանքները 125 անուն ռազմական արտադրանք ստեղծելու ուղղությամբ: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարար Յավեր Ջամալովը՝ ADEX 2016 ցուցահանդես բացմանը:

Նա նշել է, որ գործընկեր երկրների հետ համագործակցության շնորհիվ ռազմական տեխնիկա, զենքեր և զինամթերք արտադրող գործարաններն ամբողջությամբ արդիականացված են երկրի անվտանգության ապահովման համար:

Ըստ նրա, իրենց ձեռնարկությունները հնարավորություն ունեն բավարարելու երկրի զինված ուժերի պահանջները: Այսօր իրենց արտադանքը համապատասխանում է ՆԱՏՕ-ի չափանիշներին, փոխանցում է Trend-ը:
 ԼՂՀ ՊՆ. Հակառակորդը կիրառել է ԴՇԿ տիպի խոշոր տրամաչափի գնդացիր
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին
06.06.2025
Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին