26.11.2024
ԱՄՀ. Ադրբեջանում նոր տնտեսական մոդելին անցումը կպահանջի լայն կառուցվածքային բարեփոխումներ
prev Նախորդ նորություն

Հայաստանի իշխող կուսակցությունը շնորհավորել է «Եդինայա Ռոսիային» հաղթանակի կապակցությամբ

ՌԴ Պետական Դումայի ընտրություններն անցկացվել են ժողովրդավարական նորմերի համապատասխան: Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀԱՊԿ պատգամավորական դիտորդական առաքելության ղեկավար Էդուարդ Շարմազանովը:

Նրա խոսքով, ընտրական գործընթացը մրցակցային է եղել, առանձնահատուկ բողոքներ չեն արձանագրվել:
«Սանկտ Պետերբուրգի բոլոր ընտրատեղամասերից ուղիղ հեռարձակում է եղել», - նշել է նա:

Անդրադառնալով ընտրության արդյունքներին, Շարմազանովը նշել է, որ դրանք կանխատեսելի էին: «Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ «Եդինայա Ռոսիյան» առաջատար դիրքեր ուներ այս ընտրություններին: Մենք ճանաչում ենք արդյունքները: Թե՛ իմ, թե՛ ՀՀ իշխող Հանրապետական կուսակցության անունից շնորհավորում եմ կուսակցության այս հաղթանակի կապակցությամբ», - ասել է նա ԱրմԻնֆոի հետ զրույցում:

Կիրակի օրն անցկացված խորհրդարանական ընտրությունների քվեաթերթիկների 93 տոկոսի մշակման արդյունքներով «Եդինայա Ռոսիյա» կուսակցության օգտին քվեարկել է ընտրողների 54,28 տոկոսը: