26.11.2024
ՌԴ ԿԸՀ. «Եդինայա Ռոսիյան» առաջատար է և ապահովեց մեծամասնությունը
prev Նախորդ նորություն

ԱՄՀ. Ադրբեջանում նոր տնտեսական մոդելին անցումը կպահանջի լայն կառուցվածքային բարեփոխումներ

Ադրբեջանում նոր տնտեսական մոդելին անցումը, որը կկառուցվի ոչ նավթային, մասնավոր հատվածի վրա, ադրբեջանական իշխանություններից կպահանջի լայն կառուցվածքային բարեփոխումներ: Այդ մասին հայտարարել է ԱՄՀ-ի Ադրբեջանի գծով առաքելության ղեկավար Մոհամմեդ էլ-Գորչին:

Նա նշել է, որ դա պահանջում է մրցակցության բարձրացում, բիզնեսը սկսելու ընթացակարգերի դյուրացում, կրթության և մարդկային կապիտալի զարգացման մեջ ներդրումների ներգրավվում:

Նրա խոսքով, ԱՄՀ-ը համագործակցում է Ադրբեջանի իշխանությունների հետ մակրոտնտեսական կայունության ապահովման ու կառուցվածքայն բարեփոխումների իրականացման համար:

Գորչին հավելել է, որ հիմնադրամը կանխատեսում է Ադրբեջանի ՀՆԱ-ի անկում 2,4%-ով, իսկ գնաճը 2016թ.-ին կգերազանցի 10%-ը: