22.04.2025
Հայաստանի իշխող կուսակցությունը շնորհավորել է «Եդինայա Ռոսիային» հաղթանակի կապակցությամբ
prev Նախորդ նորություն

Իրանական ընկերությունները ներդրել են Ադրբեջանում 2,6 միլիարդ դոլար

Իրանական ընկերությունները ներդրել են Ադրբեջանում 2,6 միլիարդ դոլար: Այդ մասին Բաքվում Iran Project-2016 ցուցահանդեսի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի էկոնոմիկայի փոխնախարար Սահիլ Բաբաևը:

Նրա խոսքով, այդ գումարից 145 միլիոն դոլարը ներդրվել է ոչ նավթային սեկտոր: Ադրբեջանում գործում է իրանական կապիտալով 450 ընկերություններ, փոխանցում է Trend-ը:

Ըստ նրա, Իրանի ու Ադրբեջանի հարաբերությունները բարձրացել են նոր մակարդակի վրա: Անցկացվել են մոտ 80 փոխադարձ հանդիպումներ ու ստորագրվել են ավելի քան 40 փաստաթղթեր:

Նա նշել է, որ 2016թ.-ի առաջին յոթ ամիսների ընթացքում երկկողմ ապրանքաշրջանառությունն աճել է 70 տոկոսով:
Արեւելագետ. Հայաստանն Իրանի տարածաշրջանային քաղաքականության կարեւոր ուղղություններից է
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան