8.06.2025
Օտտո Լյուխտերհանդտին. Ապրիլյան պատերազմը՝ Ադրբեջանի ագրեսիան էր Ղարաբաղի ժողովրդի դեմ
prev Նախորդ նորություն

Բուրջանաձե. Վրաստանը չպետք է ՌԴ հետ հարաբերությունները կարգավորի Բրյուսելից

Վրաստանի խորհրդարանի նախկին խոսնակ, ընդդիմադիր Դեմոկրատական շարժման առաջնորդ Նինո Բուրջանաձեն հայտարարել է, որ Վրաստանը չպետք է ՌԴ-ի հետ հարաբերությունները կարգավորի Բրյուսելից:

Նա նշել է, որ իրենք չեն ասում ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների խզում, սակայն ՌԴ-ի հետ հարաբերությունները չպետք է կարգավորել Բրյուսելից: ՌԴ-ի հետ անհրաժեշտ են ուղիղ բանակցություններ, փոխանցում է sputnik-georgia.ru կայքը:

Նրա խոսքով, Վրաստանի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության խոսակցությունները ՌԴ-ի դժգոհությունն են առաջացնում, իսկ Վրաստանի խնդիրն է շարժվել իր պետական շահերից ելնելով:

Ըստ նրա, Վրաստանը շարունակելու է համագործակցությունը ՆԱՏՕ-ի ու ԵՄ-ի հետ սակայն բնակչությանը չպետք է խաբել ԵՄ-ին անդամակցելու հույսերով:
The Jerusalem Post. Օբաման իր հետևից քաոս է թողնում
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին
06.06.2025
Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին