27.11.2024
Պեսկով. Պուտինի այցը Բաքու քննարկվում է
prev Նախորդ նորություն

Հակառուսական պատժամիջոցներից աշխարհը $60 մլրդ կորուստ է կրել

Հակառուսական պատժամիջոցներին միացած երկրների չստացած եկամուտը 2013-ի դեկտեմբերից մինչև 2015-ի հունիսը կազմել է $60.2 մլրդ, գրում է «Կոմերսանտը»:

Մինչ ճգնաժամը Ռուսաստանին բաժին էր ընկնում պատժամիջոցներին միացած երկրների արտահանման 2.3 %-ը: Պատժամիջոցների կիրառման ընթացքում առաքումների հավանականությունը նվազել է միջինը 8-14%-ով, արժեքը` 3.5-7.5 %-ով:

Հարաբերությունների սրման սկզբում` 2014-ի փետրվարից հուլիս ընկած հատվածում, առաքումները նվազել են միջինը 14.6 %-ով, իսկ ռուբլու փոխարժեքը դոլարի համեմատ նվազել է միայն 614.6 %-ով: Պաշտոնական սահմանափակումների կիրառումից հետո` 2014-ի օգոստոսից սկսած, նվազել է միջինը 12.9%-ով, իսկ պատժամիջոցների կիրառմանը ենթակա ապրանքների մասով` 90%:

Կորուստների երեք քառորդը (75 %) կրել են Եվրամիության երկրները, առաջին հեթին, Գերմանիան, որի կորուստը հասել է ամսական $830 մլն: Նրան հաջորդում են Ուկրաինան $450 միլիոնով, հետո Լեհաստանը, Նիդերլանդները, Ֆրանսիան և Ճապոնիան ամսական $ 200-ական դոլարով: