27.11.2024
Հակառուսական պատժամիջոցներից աշխարհը $60 մլրդ կորուստ է կրել
prev Նախորդ նորություն

Պուտինն ու Օբաման քննարկել են ղարաբաղյան հիմնախնդիրը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կայացած հեռախոսազրույցում անդրադարձել են նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդրին:

Կրեմլի մամուլի ծառայության տեղեկացմամբ, Օբաման բարձր է գնահատել Ռուսաստանի ջանքերը Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցում: Կողմերը պայմանավորվել են շարունակել այդ ուղղությամբ տարվող ակտիվ համատեղ աշխատանքը` ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում:

Պուտինն ու Օբաման քննարկել են նաև ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս` Սիրիայում համատեղ ռազմական գործողությունների հնարավոր տարբերակները, միջսիրիական խաղաղ գործընթացի վերականգնման կարևորությունը`ՄԱԿ-ի հովանու ներքո, Ուկրաինայի հիմնախնդիրը: Ռուսաստանի նախագահը մատնանշել է Կիևի կողմից պայմանավորվածությունների հստակ իրագործման կարևորությանը:

Նշվում է, որ հեռախոսազրույցը կայացել է ռուսական կողմի նախաձեռնությամբ: