27.11.2024
Օգոստոսին նախատեսված է Իրանի նախագահի այցն Ադրբեջան
prev Նախորդ նորություն

Ադրբեջանի ՊՆ. Առաջին գծում ադրբեջանցի զինվոր է սպանվել

Ըստ Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած տեղեկատվության ադրբեջանական զինված ուժերի զինվոր է սպանվել՝ շփման գծում «հակառակորդի կողմից արձակված դիպուկահար կրակոցից»:

Ադրբեջանի ռազմական գերատեսչության հաղորդագրության համաձայն, որը ցիտում է տեղական մամուլը, միջադեպը տեղի է ունեցել այսօր ժամը 12:30-ի սահմաններում: Հաղորդագրությունում, ըստ "Թուրան" գործակալության, չի հստակեցվում, թե շփման գծի որ ուղղությունում է զոհվել ադրբեջանցի զինծառայողը:

Հայկական կողմը հերքում է միջադեպի վերաբերյալ Ադրբեջանի ՊՆ-ի հայտարարությանը: "Սա ուղղակի ապատեղեկատվություն է: Այն չի համապատասխանում իրականությանը: Հայկական զինված ուժերը պահպանում են հրադադրի ռեժիմը", - մեզ հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

ԼՂՀ ՊԲ տարածած մամուլի հաղորդարգության համաձայն հուլիսի 4-ի լույս 5-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում շարունակել է տիրել հարաբերական անդորր, բացառությամբ հարավային և հյուսիսարևելյան ուղղությունների:

«Նշված հատվածներում հակառակորդը, հիմնականում ինքնաձիգերից և գնդացիրներից, մի քանի ոչ թիրախային կրակոցներ է արձակել հայկական դիրքերի ուղղությամբ: ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել են իրականացնել մարտական դիրքերի հուսալի պահպանություն», - ասված է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ մայիսի 16-ին Վիեննայում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ կայացած Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիեւ հանդիպմանը ձեռ բերված պայմանավորվածություններից հետո ԼՂ հակամարտության գոտում հարաբերական անդորր է հաստատվել: